Թուրքիայի Սվազի նահանգում զինվորական ստորաբաժանումները որոնողական գործողությունների ընթացքում բախվել են քուրդ զինյալների հետ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք զինվորականները քուրդ զինյալների հետ դեմ առ դեմ են հայտնվել, որից հետո սկսվել է զինված բախումը։

Նախնական տեղեկություններով՝ սպանվել է 3 քուրդ զինյալ։