Վրաստանի եւ Ադրբեջանի աշխատանքային խմբերը հանդիպել են երկու երկրների պետական սահմանների սահմանազատման հարցով:
Բանակցությունները տեղի են ունեցել հունիսի առաջին կեսին Վրաստանի տարածքում:
Աշխատանքային խմբերը հետազոտել են քարտեզագրության եւ պետական սահմանների դելիմիտիացիայի փաստաթղթերը:
Համապատասխան աշխատանքներից հետո պետական հանձնաժողովի նոր հանդիպման օր է նշանակվելու: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ սահմանը կազմում է 480 կմ: Դրանից չհամաձայնեցված է մնում մոտ 180 կմ-ը:




























