«Եթե հայերը չընդունեն իրենց ուղղված ձեռքը, չհասկանան այդ ժեստը, ստիպված կլինենք այլ միջոցների դիմել: Մենք դրան էլ ենք պատրաստ եւ պետք է ամեն ինչ անենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,- ըստ «ԱՊԱ» գործակալության, հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլին, մեկնաբանելով Հայաստան ու ԼՂՀ կատարած իրենց այցելությունը:

Դեսպանն ասել է, որ եթե խնդիրը խաղաղ ճանապարհով չլուծվի, ինքը պատրաստ է զենք վերցնել եւ գնալ Ղարաբաղում պատերազմելու: «Ես հավատում եմ, որ ողջ ժողովուրդը պատրաստ է դրան: Այդ հարցը պետք է անպայման լուծվի, կամ խաղաղ ճանապարհով, կամ պատերազմով: Մեր այցելությունը քաղաքական բնույթ չէր կրում: Նրանք, ովքեր ապրում են Ղարաբաղում, եւս Ադրբեջանի քաղաքացիներ են: Պետք է խոսել նրանց հետ, իմանալու համար, թե ինչպես ենք վաղը միասին ապրելու: Ես ասել եմ այնտեղ, հիմա էլ կրկնում եմ, որ ադրբեջանցիներն ու հայերը վաղ թե ուշ կրկին ապրելու են կողք կողքի: Մենք պետք է ձգտենք, որ խնդիրը խաղաղ լուծվի եւ հասարակությունը պատրաստ լինի դրան»,- նշել է Բյուլ-Բյուլ Օղլին:

Նրա խոսքով, իրենց այցելությունը Ղարաբաղ կարող է կրկնվել, բայց դրա դետալները դեռ պատրաստ չեն: «Դա կախված է նաեւ արձագանքներից: Առաջին հանդիպումը պայթող ռումբի արդյունք տվեց, եղավ մեծ ռեզոնանս: Երկրորդ հանդիպման ժամանակ հարաբերությունները այնքան էլ լավը չէին, սակայն այն առավել հանգիստ ընդունեցին: Երրորդը կանցնի ավելի հանգիստ: Խնդրի լուծման համար պետք է օգտագործխել բոլոր ուղղությունները, այդ թվում ժողովրդական դիվանագիտության»,- ասել է դեսպանը: