Հայաստանն այսօր` հունիսի 15-ին տոնում է Պետական խորհրդանիշներ օրը: 

Տոնի կապակցությամբ մայրաքաղաքում կանցկացվեն միջոցառումներ: Տոնակատարության առանցքային մասը տոնական քայլերթն է, որը կմեկնարկի  ժամը 20:00-ին  Հանրապետության հրապարակից:

Տոնական քայլերթի բազմաթիվ մասնակիցները կանցնեն Նալբանդյան եւ Սայաթ-Նովայի փողոցներով, Ֆրանսիայի հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եւ նորից կվերադառնան Հանրապետության հրապարակ:

«ՀՀ դրոշի մասին» եւ «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված միջոցառումներն  անցկացվում են «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: