Գարեգին Բ կաթողիկոսը հունիսի 15-ին Ջավախք կատարվող իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաք քաղաքում հանդիպել է ջավախքահայ գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երկիր» միությունից:

Գարեգին Բ-ն հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին եւ արդեն բարձրացրել է ջավախքահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա Երկրորդի առջեւ:

Նշենք, որ հուլիսի 17-ին լրանում է Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Նա վրաց իշխանությունների կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: 

Գարեգին Բ-ի այցի նախօրյակին 1200-ից ավել ջավախքահայ հանրագրի միջոցով դիմել էր Վեհափառին՝ Վահագն Չախալյանի խնդիրը վրաց հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների առջեւ բարձրացնելու խնդրանքով: