BMW ընկերությունը վերականգնել է 1990 թվականի արտադրության M8 եզակի կուպեն: V12 շարժչով երկդռնանի մեքենան թողարկվել է 1990 թվականին եզակի նմուշով, սակայն շուրջ 20 տարի բավարական ընկերությունը հերքել է «ութ»-ի «լիցքավորված» տարբերակի ստեղծումը, իսկ լրագրողներին եւ երկրպագուներին դրա նախատիպն առաջին անգամ ներկայացրել են միայն 2010 թվականին, գրում է Մոտոր-ը:
Ներկայում BMW Classic-ի ստորաբաժանումը փոխարինել է բոլոր անհրաժեշտ մասերն ու հայտարարել «էմկայի» տեխնիկական պատրաստվածության մասին: BMW M8-ն առաջին անգամ հանրության առաջ դուրս կգա առաջիկա շաբաթներին, երբ եղանակը թույլ տա:
Չնայած արտաքինից M8-ի նախատիպը շատ նման է E31 թափքով «ութ»-ին՝ իրականում «էմկան» ունի փոքր-ինչ ավելի շատ ընդհանուր մասեր սովորական կուպեի հետ: Դռներն ու կողմնային մասերն արված են ածխապլաստիկից, առաջնային բանփերն ու թափքն օրիգինալ են, ի հայտ են եկել հատուկ անվահեծեր:
BMW M8-ի սիրտը V12 շարժիչն է, որը ստեղծված է հատուկ կուպեի համար: Շարժիչը զարգացնում է 1990-ականների սկզբի համար անհավանական 520-550 ձիաուժ արագություն: Մեքենան կարող էր «սպանել սուպերքարերին», չէ որ Ferrari F40-ի հզորությունը, Lamborghini Diablo-ի արագությունն այդ տարիներին չէին գերազանցում 500 ձիաուժը:
Երեսուն տարի առաջ BMW-ի ղեկավարները համարում էին, որ M8-ը չափազանց թանկարժեք մոդել է արտադրության համար, եւ շարքում այդ ժամանակ հայտնվել էր առավել հասարակ 380 ձիաուժ ունեցող 850 Csi տարբերակը: M8-ի միակ նախատիպը երկար ժամանակ թաքցնում էին, սակայն այժմ կուպեն կարգի են բերել, եւ դրա երկրպագուներն ունեն հնարավորություն տեսնել եզակի կուպեն ոչ միայն թանգարանում, այլ նաեւ հատուկ միջոցառումների ժամանակ:





























