Նիդեռլանդները երկու շաբաթով կասեցնում է AstraZeneca ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է երկրի կառավարությունը: 

«Հիմք ընդունելով նոր տեղեկությունները՝ Դեղամիջոցների հոլանդական վարչությունը (CBG) որպես նախազգուշական միջոց եւ հետագա հետաքննության սպասումով խորհուրդ է տվել դադարեցնել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը»,- նշված է կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշվել է նաեւ AstraZeneca-ի դեղամիջոցը չօգտագործել հաջորդ երկու շաբաթներին (մինչեւ ներառյալ մարտի 28-ը):

Նիդեռլանդական հեռարձակման կորպորացիան (NOS) իր հերթին հայտնում է, որ իշխանությունների հայտարարությունից հետո երկրի առողջապահության մարմինները որոշել են չեղարկել AstraZeneca-ի դեղամիջոցով պատվաստման 43 հազար նշանակումները: