Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է փոփոխություններ նախաձեռնել քրեական օրենսգրքում, մասնավորապես ոստիկանի, իշխանության ներկայացուցչի կամ պետհաստատության վրա կատարված հարձակման մասին հոդվածում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Նախագծի հեղինակներն առաջարկում են արմատապես խստացնել նման հանցագործության համար սահմանվող պատիժը եւ նախատեսել ազատազրկում 7-ից 20 տարի ժամանակով:




























