2020 թվականին` չնայած կորոնավիրուսից առաջացած ռիսկերին, Հայաստանում քրեակատարողական հիմնարկներում մահացության թիվը 4 անգամ նվազել է: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նա հայտնեց, որ 2020 թվականին գրանցվել է ընդամենը 5 մահ, մինչդեռ 2019-ին գրանցվել էր բանտարկյալների 21 մահ: Այսինքն՝ քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերը 4 անգամ նվազել են:
Նա նաեւ համեմատեց 2020 թվականը 2018, 2017, 2016 թվականների հետ: Պարզվել է, որ մահվան ամենացածր ցուցանիշը գրանցվել է հենց 2020 թվականին:
«Մենք շարունակում ենք ուշադրություն դարձնել այս խնդրին՝ Հայաստանի քրեակատարողական համակարգում մահացության դեպքերը հնարավորինս բացառելու համար»,-հավաստիացրեց Բադասյանը:




























