Սեյսմոլոգները հինգշաբթի Միջերկրական ծովում՝ Ալժիրի ափի մոտ գրանցել են 5,7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ըստ կենտրոնի տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը տեղակայված էր մոտ 164 հազար բնակչությամբ նավահանգստային քաղաք Բեջայից 23 կմ հյուսիս-արեւելք: Օջախը գտնվում էր 80 կմ խորությամբ:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:





























