Երեկ` հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով` Մոսկվայի քաղաքային խորհուրդ անցնում են իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը եւ կոմունիստները:

Ընտրություններին մասնակցած մնացած 4 կուսակցությունները, ըստ նախնական արդյունքների, չեն հաղթահարել քաղաքային խորհրդում հայտնվելու համար անհրաժեշտ 7-տոկոսանոց շեմը: Ընդդիմությունը եւ անկախ դիտորդները հայտարարում են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների մասին: