CO₂-չեզոք արտադրությանն անցման մասին արդեն հայտարարել են Audi-ն, Mercedes-Benz-ն ու Volvo-ն: Որպես կանոն՝ նրանք նշում են 2040-2050 թվականների ժամկետները: Porsche-ն մտադիր է ավարտել դեկարբոնիզացումն արդեն 2030 թվականին, ընդ որում՝ այն կներառի մատակարարման ամբողջ շարքը, գրում է Մոտոր-ը:

Ընկերության հաջորդ քայլը կլինի անցումը դեպի մատակարարների էկոլոգիական ռելսերը, հատկապես նրանց, որոք թողարկում են մարտկոցներ էլեկտրաքարերի համար:  Առաջիկա տասնամյակում նրանք նաեւ անցում կկատարեն դեպի «կանաչ» էներգետիկան: Դեռ ավելին, մարտկոցների մոտ կկրճատվի աղտող նյութերի, օրինակ, կոբալտի քանակը:

2030 թվականին դեկարբոնիզացման համար ներդրումների թիվը կգերազանցի միլիարդ եվրոն: Porsche-ի ղեկավար Օլիվեր Բլյումի խոսքով՝ նրանք կփորձեն խուսափել ածխաթթու գազի արտանետումից ամենուր, որտեղ դա հնարավոր է: Արդեն ներկայում ընկերությունը կարող է պարծենալ նրանով, որ նոր Taycan Cross Turismo-ն շահագործման ամբողջ ընթացքում առաջին CO₂-չեզոք ավտոմեքենան է: