Jeep ընկերության ղեկավարը պատմել է, թե ինչու են նոր առաջատար ամենագնացներ Wagoneer-ը եւ Grand Wagoneer-ը զրկվել իրենց ֆիրմային տարբերանշանից՝ ապրանքանիշի ավանդական անվանման փոխարեն դրանց թափքերը զարդարում է մոդելի նշանը, գրում է Motor-ը:

Ինչպես հայտնի է, Jeep-ի առաջիկա ֆլագմանները չունեն ավանդական տարբերանշան` անվանման տեսքով: Motor Trend-ին տված հարցազրույցում Jeep-ի գործադիր տնօրեն Քրիստիան Մյունյեն ասել է, որ դա հատուկ է արվել: Թոփ-մենեջերը բացատրել է, որ Jeep նշանը նոր ամենագնացներին պարզապես պետք չէ, քանի որ թափքի վրա տեղադրված Wagoneer գրությունն ամեն ինչ ասում է, ինչպես նաեւ ապրանքանիշի ֆիրմային ոճով դիզայնը: Նման հնարք օգտագործվում է, օրինակ, Ford-ի այնպիսի խորհրդանշական մոդելների վրա, ինչպիսիք են Bronco-ն եւ Mustang-ը: Ամենագնացների արտաքինը գրեթե ամբողջությամբ փոխառված է նախորդ աշնանը ցուցադրված համանուն հայեցակարգից: Ի տարբերություն դրա, ռադիատորի յոթ կտրվածքով ցանցը զրկված է լուսավորությունից:

Թափքի անկյունաձեւ գծերը նոր մեքենաները նմանեցնում են օրիգինալ Wagoneer-ին: Երկու նորույթները միմյանցից տարբերվում են ռադիատորի ցանցի դիզայնով, բամպերի դիզայնով, առջեւի եւ հետեւի դռների վրա մոդելի անվամբ, ինչպես նաեւ առջեւում Wagoneer գրառման տեղով՝ կախված տարբերակից, այն տեղակայված է կապոտի վրա կամ ցանցի վերին մասում: Բացի այդ, ավելի թանկ եւ շքեղ Grand Wagoneer մոդելը զարդարված է քրոմապատ երեսպատմամբ։ Այն ունի U-աձեւ ներդիրներ, որոնք ընդգծում են կողային պատուհանների ձեւը, ինչպես նաեւ՝ առջեւի եւ հետեւի մասերում լրացուցիչ դեկոր: Wagoneer-ի արժեքը ԱՄՆ-ում սկսվում է 59 995 դոլարից, Grand Wagoneer-ինը` 88 995 դոլարից: