Հարավ-Աֆրիկյան հանրապետությունն Աֆրիկյան միության երկրներին վաճառել է AstraZeneca պատվաստանյութի 1 միլիոն դեղաչափ: Ավելի վաղ այդ դեղամիջոցը պատվիրվել էր բնակչության զանգվածային պատվաստման համար, սակայն այնուհետեւ ճանաչվել ՀԱՀ-ում 501Y.V2 կորոնավիրուսի «հարավաֆրիկյան» շտամի դեմ ոչ արդյունավետ, հաղորդում է Reuters-ը:
Երկրի իշխանությունները հայտարարել են, որ պատվաստանյութը պատրաստ է ուղարկման դեպի 14 երկրներ, որոնցից յուրաքանչյուրը դեղամիջոցին ազգային արտոնագիր է տրամադրել
Նշված շտամի դեմ AstraZeneca պատվաստանյութի ցածր արդյունավետության կապակցությամբ ՀԱՀ-ը շտապ ձեռք է բերել Johnson & Johnson ընկերության դեղամիջոցը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:





























