Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մոտ ժամանակներս կփոխի երկրի վարչապետին, հաղորդում է վրացական «Բոլոր նորությունները» թերթը։ Ըստ աղբյուրի, մայիս-հունիս ամիսների բյուջեի չկատարման պատճառով վարչապետ Նիկա Գիլաուրին կվերադառնա ֆինանսների նախարարի պաշտոնին։
Թերթը hաղորդում է, որ վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածուներ են դիտվում Սահակաշվիլու մտերիմներից՝ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան եւ արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, վերջինիս հնարավորությունները փոքր-ինչ մեծ են, նշում է «Բոլոր նորությունները»։
Նիկա Գիլաուրին վարչապետ էր նշանակվել այս տարվա փետրվարին։



























