Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2009թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություններ են իրականացվել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 38 լիտր ոգելից խմիչք, որից 33.5 լիտրն ինքնաշեն, 93 հատ բջջային հեռախոս եւ 119 կտրող-ծակող առարկաներ:

Քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 2 դատապարտված կամ կալանավորված անձ: