WBA եւ WIBF վարկածներով կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի 51 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսները Ջուլիա Սահինի հետ մենամարտում՝ 98-92, 96-94 եւ 97-93 հաշվով հաղթանակ տանելով դատավորների միաձայն որոշմամբ։

Կենտիկյանը արժանացել է նաեւ WBO տիտղոսի։ Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի մարզուհու մասնակցությամբ մենամարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին, գերմանական Ռոստոկ քաղաքում։