Honda-ն Մեծ Բրիտանիայում իր միակ գործարանը կվաճառի լոգիստիկայի ոլորտում հսկա Panattoni-ին, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ նոր սեփականատերը ծրագրում է խոշոր ներդրումներ կատարել:

Honda-ն նման որոշում է կայացրել այն երկու տարի անց այն բանից հետո, երբ 2019-ին հայտարարեց Սուինդոն գործարանի արտադրությունը դադարեցնելու մասին: Ակնկալվում է, որ այդ քայլը կհանգեցնի 3500 աշխատատեղերի կորստի:

Ընկերությունը նշել է, որ գործարանի փակումը կապված չէ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ:

Իր հերթին, Panattoni-ին հայտարարել է, որ 700 մլն ֆունտ սթեռլինգ (965 մլն դոլար) կներդնի՝ նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: