Volkswagen-ը կփորձի դիզելային սկանդալի հետ կապված փոխհատուցում ստանալ կոնցեռնի նախկին ղեկավարից Մարտին Վինտերկորնից եւ Audi-ի նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերից, հաղորդում է DW-ը:
Փոխհատուցման պահանջը հիմնված է բաժնետիրական ընկերությունների մասին օրենքին համապատասխան կոնցեռնի շահերի պաշտպանության հարցով պարտավորությունների խախտման վրա:
Ընկերությունը պարզաբանել է, որ ավտոկոնցեռնի դիտորդական խորհուրդն ավարտել է դիզելային սկանդալի պատճառների հետաքննությունը, սակայն չի սահմանել խորհրդի մյուս անդամների կողմից պարտավորությունների խախտումներ: Պահանջվող փոխհատուցման չափը դեռ անհայտ է:





























