Չեխ միլիարդատեր Պյոտր Կելները եղել է շաբաթ Ալյասկայում տեղի ունեցած ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվածների թվում, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նրա ղեկավարած PPF ընկերությանը:

Կիրակի Associated Press գործակալությունը հայտնել էր Eurocopter AS50 ուղղաթիռի ընկնելու հետեւանքով առնվազն 5 մարդու զոհվելու մասին:

Ուղղաթիռի կործանման պատճառները առայժմ պարզված չեն: ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը հետաքննություն է կատարում: