Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ՀՀ ԱԳՆ-ի համար առաջնահերթություն է: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
«Այդ ուղղությամբ եւս մեկ կարեւոր քայլ է ՄԱԿ-ի Խորհրդի կողմից ցեղասպանությունները կանխելու մասին ՄԱԿ-ի նոր բանաձեւի ընդունումը»,-ասաց նա:





























