Ռուսաստանն ակտիվորեն հետեւում է ԱՄՆ նոր վարչակազմի գործողություններին, ըստ արդյունքների՝ որոշումներ կընդունվեն այն մասին, թե ինչպես կառուցել բանակցային գիծը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«ԱԳՆ, նաեւ հատուկ գերատեսչությունների գծով անընդհատ զեկույցներ են գալիս: Հիմա կատարվում է վերլուծություն, այն գործողությունների ստուգում, որոնք ամերիկացնիները ձեռնարկում են նոր վարչակազմի շրջանակում, այս վերլուծությունն իրականացնելու համար ժամանակ կպահանջվի: Հետո, անկասկած, որոշումներ կընդունվեն, թե ինչպես կառուցենք մեր գիծը»,- լրագրողներին ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ ըստ ՌԴ Սահմանադրության՝ արտաքին քաղաքականությունը որոշում է պետության ղեկավարը: