Մահապարտ ահաբեկչի ենթադրյալ պայթյունի հետեւանքով Ինդոնեզիայի Մաքասսար քաղաքում կաթոլիկ եկեղեցու մոտ առնվազն 14 մարդ վնասվածք է ստացել, հաղորդում է BBC-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյուն է տեղի ունեցել, երբ երկու տղամարդ փորձել է ներթափանցել եկեղեցի Զատկից առաջ:

Հարձակում գործած անձինք զոհվել են:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հարձակումը որակել է որպես «ահաբեկչական ակտ» եւ ասել, որ ոստիկանապետին հրամայել է հետաքննել գործը:

Կրոնական հարցերով նախարար Յակուտ Չոլիլ Կումասը ոստիկանությանը կոչ է արել ուժգնացնել անվտանգության միջոցառումները եկեղեցիներում: