Այսօր Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը. ԲԴԽ ներկայացուցիչները ծանոթացել են Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կառուցվածքին, ինչպես նաև գործունեության առանձնահատկություններին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում կայացել է հանդիպում և մասնագիտական քննարկում Մոսկվայի Արբիտրաժային դատարանի ներկայացուցիչների հետ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Մոսկվայի Արբիտրաժային դատարանի նախագահ Նիկոլայ Նովիկովը քննարկել են երկու պետությունների մասնագիտական դատարանների փոխգործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:





























