Օմանը, որը միջնորդում է Սաուդյան Արաբիայի եւ Եմենի հութիների հրադադարի բանակցություններում, հայտարարել է, թե հուսով է, որ պատերազմող կողմերի միջեւ համաձայնությունը «շատ շուտով» ձեռք կբերվի։

Եմենում վեցամյա հակամարտությունը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հիմնականում խաղաղ բնակիչների, իսկ երկիրը սովի եզրին է հայտնվել: Մասկատը սերտորեն համագործակցել է Էր Ռիադի, Վաշինգտոնի եւ ՄԱԿ-ի հետ` ճգնաժամի համապարփակ քաղաքական լուծման հասնելու համար:

Սաուդյան Արաբիան, որը ղեկավարում է հութիների դեմ պայքարի կոալիցիան, անցած շաբաթ առաջարկել էր դադարեցնել կրակը, բայց հութիները հայտարարել էին, որ կհամաձայնեն միայն այն դեպքում, եթե վերացվի օդային եւ ծովային շրջափակումը: