Ավտոմեքենաների համաշխարհային թողարկումը կարող է կրճատվել 1,6 միլիոնով: Պատճառը կապված է Ճապոնիայում  Renesas Electronics ընկերության գործարանում տեղի ունեցած հրդեհի հետ, հաղորդում է Nikkei-ն:

Toyota Motor-ը եւ Nissan Motor-ը, ինչպես նաեւ ավտոշինական այլ գործարաններ սկսել են ուսումնասիրել իրենց մոդելների արտադրական մասի կրճատման հարցը:

Renesas Electronics-ում աշխատանքների լրիվ վերականգնման համար կպահանջվի մոտ 4 ամիս: