ԱՄՆ բանակը ԼՂ հակամարտությունն օգտագործում է ԱԹՍ-ների մարտական գործողություններն ուսումնասիրելու համար, գրում է Foreign Policy-ն:

Հոդվածում, որի թարգմանությունը մեջբերում է «Ինոսմի»-ն, նշվում է, որ Ղարաբաղում պատերազմից հետո ԱՄՆ զինված ուժերի համար պարզ դարձավ. այսօր, առավել քան երբեւէ, հեշտ է դարձել հակառակորդին ոչնչացնելը, եւ դա բավական էժան է նստում:

«Դուք կարող եք տեսնել տեսանյութը, որտեղ անօդաչու օդային համակարգը խոցում է տանկեր, հրետանային դիրքեր, զինվորների»,-ասում է գնդապետ Սքոթ Շոուն, ով ԱՄՆ ԶՈւ ասիմետրիկ պատերազմական խմբի (Asymmetric Warfare Group) հրամանատարն է:

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները ոչ միայն այլեւս չունեն անհերքելի օդային գերակայություն համեմատաբար հավասար հակառակորդների հետ, ինչպիսին Չինաստանն է, այլ նաեւ ավելի աղքատ երկրներն այժմ կարող են գնել օգտագործման համար պատրաստ առաջատար օդային համակարգեր:

«Այս հակամարտության ընթացքում պարզ դարձավ, որ համեմատաբար աղքատ երկիրը կարող է պատերազմ սկսել` օգտագործելով տարբեր միջոցներ եւ զորքերի տեսակներ»,-ասել է նա: Նրա խոսքով՝  համատեղ սպառազինությամբ պատերազմին միանալու գինն ավելի ցածր է, քան նախապես ենթադրվում էր: «Պետք չէ ունենալ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նման ուժեր, այսինքն՝ առաջադեմ կարողություններով լավ պատրաստված զորքեր, ձեզ պետք է միայն «օդ-երկիր» կամ «օդ-օդ» տեղային ռազմական գործողություններ»,-հավելել է նա:

Նա նշել է, որ վեցշաբաթյա հակամարտության ընթացքում Ադրբեջանն օգտագործեց թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր եւ ցամաքային զինամթերք, որոնց մեծ մասը իսրայելական արտադրության էին, Հայաստանի զրահատանկային ուժերը աստիճանաբար ոչնչացնելու համար:

Հոկտեմբերի կեսին Ալիեւը հայտնեց, որ հենց թուրքական անօդաչու թռչող սարքերն են օգնել իրենց զինված ուժերին ոչնչացնել ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ հայկական ռազմական տեխնիկա:

Այնուամենայնիվ, դեռ անհասկանալի է, թե ինչպես են այս թվերը համապատասխանում իրականությանը: Ըստ Շոուի ՝ հանրային տիրույթում շրջանառվող ապատեղեկատվության մեծ քանակությունը դժվարացնում է հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: 

Բացի այդ, փորձագետների համար դեռ անհասկանալի է, թե արդյոք անօդաչու թռչող սարքերը ծանրակշիռ դեր են ունեցել: Ոմանց համար Լեռնային Ղարաբաղի պատերազմը եւս մեկ ապացույց է այն բանի, որ անցել են այն օրերը, երբ ԱՄՆ զինված ուժերը կարող էին ապավինել «ցնցող» ռմբակոծությունների արշավներին:

Միեւնույն ժամանակ, անօդաչու թռչող սարքերը ավելի ու ավելի մահացու են դառնում: Ըստ Շոուի ՝ անօդաչու թռչող սարքերն ավելի ու ավելի շատ նման կլինեն օդային տանկերին ՝ զրահամեքենայով թռչող հրեշներին, որոնք ունակ են ավերիչ հարվածներ հասցնել: Քանի որ անօդաչու թռչող սարքերի ոչնչացումը դառնում է ավելի դժվար, ժամանակի ընթացքում գետնի վրա զորքերը սպանելը կդառնա ավելի դյուրին: Սա նշանակում է, որ բանակը պետք է գտնի նոր մոտեցումներ, որպեսզի ավելի թույլ թշնամին չկարողանա հաղթել:

Սա նոր մարտահրավերներ է ստեղծում ամերիկյան ոճի պատերազմի համար: Նույնիսկ FM ռադիոյի միջոցով հաղորդակցությունը, որը վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրաքում եւ Աֆղանստանում կռված ԱՄՆ զինված ուժերի համար սովորական գործող ընթացակարգն է, պետք է վերանայվի, քանի որ Ռուսաստանի նման երկրները ակտիվորեն բարելավում են իրենց հարվածային հնարավորությունները: