Խոսելով ճանապարհների բացման մասին՝ պետք է հաշվի առնել անվտանգության հարցերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Թովմասյանը:
«Արդյո՞ք շահավետ է Թուրքիայի հետ ճանապարհի բացումը: Այո, եթե նայենք տնտեսական տեսանկյունից: Սակայն արդյո՞ք դրա ժամանակն է»,-հարց ուղղեց նա:
Թովմասյանի խոսքով՝ ներկայիս իշխանության պատկերացումները ոչ ավել, քան նրանց միակողմանի ցանկություններն են:
«Մենք կորցրել ենք կապը սփյուռքի հետ: Մենք մեր պատկերացումներն ունենք սփյուռքի մասին, իսկ սփյուռքը՝ իր պատկերացումները Հայաստանում կատարվող գործընթացների վերաբերյալ»,-նշեց նա:





























