ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրինջ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է 4 մարդ, երկուսը տուժել են, հայտնում է MSNBC-ն:
Մի տղամարդ կրակոցներ է արձակել գործարար համալիրում. 6 մարդ ստացել է հրազենային վիրավորում, 4-ը, այդ թվում՝ մի երեխա, մահացել են տեղում, 2-ին հոսպիտալացրել են, վիրավոր է նաեւ կրակողը:




























