Ազգային ժողովում երկրորդ փորձից հաջողվել է գումարել ԱԺ խորհրդի նիստը եւ օրակարգը հաստատվել է:

Նշենք, որ առաջին փորձը տեղի է ունեցել ժամը 9.30-ին, սակայն քանի որ ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ ԲՀԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները չէին ներկայացել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ բոլորն էին ներկայացել, ԱԺ խորհրդի նիստը տապալվեց:

Ավելի ուշ «Իմ քայլի» բացակայող անդամները եկան եւ խորհրդի նիստը կայացավ:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ նիստին ԲՀԿ-ն չի մասնակցում, իսկ ԼՀԿ-ն ներկա է։

Դա նշանակում է, որ այսօր ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, որի օրակարգում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: