Թուրքական Բուրսա քաղաքում, որտեղ ներկայումս գտնվում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, իրականացվում է Հայաստանի պատվիրակության 24-ժամյա պահպանություն։ Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, թուրքական հատուկ ծառայությունների մշտական հսկողության տակ են նաեւ Հայաստանից ժամանած լրագրողները։

Հայաստանի ֆուտբոլային պատվիրակության անդամները, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը իջեւանել են «Holiday inn» հյուրանոցում, որտեղ կմնան մինչեւ Հայաստան-Թուրքիա հանդիպման ավարտը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Աթաթուրքի անվան մարզադաշտում։ Հայաստանցի լրագրողներին տեղավորել են «Թուհջե» հյուրանոցում։