ԱՄՆ կառավարության հետ կապված իսրայելցի գործարարը կապվել է Հորդանանի նախկին թագաժառանգ Համզա բեն Հուսեյնի հետ, երբ նա տնային կալանքի է մեջ էր, եւ առաջարկել է անձնական ինքնաթիռ ուղարկել՝ նրա կնոջն ու երեխաներին Եվրոպա տանելու համար, գրում է Axios-ը:
Հորդանանի կառավարությունը պնդում է, որ իսրայելացին կապված է «Մոսադի» հետ, մինչդեռ գործարարը շեշտում է, որ նա ընդամենը արքայազնի ընկերն է:
Հորդանանի իշխանություններն առաջ են քաշում այն վարկածը, որ արքայազն Համզան եւ նրա համախոհները Հորդանանի սահմաններից դուրս ուժերով դավադրություն են կազմակերպել թագավոր Աբդուլլահի դեմ: Իսրայելի եւ «Մոսադի» հետ կապեր հաստատումն արդյունավետ գիծ է արքայազն Համզայի դեմ Հորդանանի կառավարության արշավում: Հորդանանցիների շրջանում Իսրայելի մասին հասարակության կարծիքը հիմնականում բացասական է:
Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին կիրակի կայացած մամուլի ասուլիսին ասել է, որ արտաքին անվտանգության ծառայության հետ կապված մի մարդ մոտեցել էր արքայազն Համզայի կնոջն եւ առաջարկել անձնական ինքնաթիռ կազմակերպել՝ նրան եւ նրա ընտանիքին արտասահմանյան երկիր տեղափոխելու համար:
Մի քանի ժամ անց Հորդանանի անվտանգության ուժերին մոտ գտնվող Հորդանանի «Ամմոն» լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ առաջարկի հետեւում կանգնած են «Մոսադի» նախկին սպան եւ Ռոյ Շապոշնիկ անունով իսրայելցի:
Շապոշնիկը հերքել է Հորդանանի կառավարության պնդումները ենթադրյալ հեղաշրջմանն իր մասնակցության վերաբերյալ: Նրա խոսքով՝ ինքը երբեք «Մոսադի» սպա չի եղել, սակայն հաստատել է, որ առաջարկել է օգնել արքայազն Համզային եւ նրա ընտանիքին իրենց բարեկամության շրջանակներում:
«Ես իսրայելցի եմ, ապրում եմ Եվրոպայում: Ես երբեք չեմ աշխատել Իսրայելի հատուկ ծառայություններում,- ասել է Շապոշնիկը:- Ես ոչինչ չգիտեմ Հորդանանում տեղի ունեցած իրադարձությունների կամ մասնակիցների մասին: Ես իշխան Համզայի մտերիմ ընկերն եմ»: Նա հավելել է, որ ցանկանում էր օգնել արքայազնի կնոջն ու նրանց երեխաներին այս դժվար պահին:





























