Ինդոնեզիայի հարավ-արեւելքում 76 մարդ է զոհվել ջրհեղեղի եւ սողանքի հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Հազարավոր մարդիկ տարհանվել են:

Նուսա-Տենգարա նահանգում 55 մարդ է զոհվել, մարդ անհետ կորած է համարվում, ավելի քան մարդ է տարհանվել, հազարավոր մարդիկ վիրավոր են:

Արեւելյան Տիմորում 21 մարդ է զոհվել անսպասելի ջրհեղեղի եւ ծառի ընկնելու հետեւանքով, ավելի քան 1500 մարդ տարհանվել է:

Փլուզվել է մի քանի կամուրջ, տապալվել են ծառեր, որոշ ճանապարհներ արգելափակվել են:

Իշխանությունները մտավախություն ունեն, որ Լեմբատում, որտեղ առնվազն 20 մարդ է զոհվել, մարմինները ջուրը քշել տարել է:

Նշվում է, որ ցիկլոնի ինտենսիվությունը հաջորդ մեկ օրվա ընթացքում կարող է ուժգնանալ: