Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւ է ընդունել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Շնորհայալություն ենք հայտնում Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւը միաձայն ընդունելու համար։

Բանաձեւում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան եւ հորդորում է Իտալիայի իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը»,- ասված է դեսպանտության տարածած հաղորդագրության մեջ: