ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի լիազորությունները համարվում են դադարեցված: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից:
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սուրեն Գրիգորյանը հայտարարել էր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Ըստ մամուլի տեղեկությունների Սուրեն Գրիգորյանը նշանակվելու է արդարադատության փոխնախարար, իսկ նրան խորհրդարանում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:





























