Ղազախստանում դատապարտված 25 մանկապիղծների հարկադիր քիմիական ներքինացում է նշանակվել: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ-ն, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Նշվում է, որ Ղազախստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել մանկապիղծների հարկադիր քիմիական ներքինացման մասին օրենքը:

Քիմիական ներքինացումն իրականացվում է դեղերի միջոցով, որոնք արգելափակում են տղամարդկանց տեստոստերոնի հորմոնի գործողությունը: Դա հանգեցնում է սեռական գայթակղության ճնշման: Արդյունքն անդառնալի չէ, այն գործում է միայն դեղերի ընդունման շրջանում: