Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հաջորդ կառավարությունը ձեւավորելու մանդատ է ստացել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինից, հաղորդում է Reuters-ը:
Նեթանյահուն, ով բոլորից շատ է մնացել իշխանության՝ սկսած 2009 թվականից, այժմ բարդ խնդրի առջեւ է կանգնած. դուրս գալ աննախադեպ քաղաքական ծուղակից եւ մեծ թվով դաշնակիցների ներգրավել իշխող կոալիցիայում:
Օրենքով դրա համար Նեթանյահուն ունի 28 օր՝ երկշաբաթյա երկարաձգման հնարավորությամբ:
Երկու տարում չորրորդ ընտրություններն Իսրայելում անցկացվել են մարտի 23-ին եւ ավարտվել նրանով, որ ո՛ր Նեթանյահուի գլխավորած իշխող դաշինքը, ո՛չ նրա հակառակորդները խորհրդարանական մեծամասնություն չեն հավաքել:




























