Mediaport-ի տեղեկություններով՝ նախօրեին տարօրինակ միջադեպ է գրանցվել Արցախում:

Մարտունի քաղաքում նռնակ են նետել «Արցախբանկի» կառավարչի տան վրա: Տանը տեղի ունեցած պայթյունից բարեբախտաբար տուժածներ չկան:

Ավելի ուշ պարզվել է, որ նռնակ նետողը Նարեկ Ղահրամանյանն է՝ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խորհրդական Սևակ Ղահրամանյանի հարազատ եղբայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Մարտունի քաղաքի փողոցներից մեկում նախօրեին 33-ամյա բնակիչ Ն. Ղ.-ն նռնակ է նետել Ա. Ա. -ի առանձնատան ուղղությամբ, որի արդյունքում այն պայթել եւ վնասել է տանիքն ու բաղնիքը: