Սերբիայի հետ բանակցությունների վերսկսումն անհրաժեշտ է Կոսովոյին ԵՄ-ին անդամակցության համար : Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բլինքենը Կոսովոյին կոչ է արել «արդյունավետ եւ առանց երկմտելու մասնակցել ԱՄՆ-ի կողմից աջակցվող երկխոսությանը Սերբիայի հետ ԵՄ աջակցությամբ»:
Կոսովոյի եւ հարեւան Սերբիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով բանակցությունները, որոնք սկսվել են 10 տարի առաջ, անցած տարի փակուղի են մտել:





























