Բրազիլիայի գերագույն դատարանը սենատին կոչ է արել հետաքննել կորոնավիրուսային ճգնաժամի հետ կապված կառավարության գործողությունները: Դատարանը նաեւ վճռել է, որ եկեղեցիներին կարող է արգելվել բացվել պանդեմիայի ժամանակ, ինչը սպառնում է նախագահ Ժայիր Բոլսոնարուի եւ դատական իշխանության միջեւ լարվածության սրմամբ, գրում է AP-ը:
Բոլսոնարուն նվազեցնում է կորոնավիրուսի սպառնալիքը՝ պնդելով, թե կարանտինի էմոցիոնալ հետեւանքներն ավելի շատ վնաս կպատճառեն բրազիլացիներին, քան պանդեմիան:
Նախագահը դեմ է հանդես եկել արգելքներին եւ սահմանափակումներին, որոնք, առողջապահական ոլորտի փորձագետների կարծիքով՝ ծայրաստիճան անհրաժեշտ են վիրուսի տարածումը կանխելու համար:
Վերջին շաբաթների ընթացքում Բրազիլիան դարձել է պանդեմիական ճգնաժամի էպիկենտրոն:





























