Այսօր, հանդես գալով Իրանի հեռուստատեսությամբ, այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ Իրանի եւ համաշխարհային 6 գերտերությունների մասնակցությամբ նիստը, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ, կդառնա «թեսթ հետագա համագործակցության բեղմնավոր լինելու հարցում»:

Ինչպես տեղեկացնում են արեւմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրանական հեռուստատեսությանը, Իրանի նախագահը նշել , որ «Գագաթաժողովի ձախողման եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պարագայում, Արեւմուտքին շատ ավելի մեծ վնաս կլինի, քան Իրանին»: