Կիեւը կարող է տապալվել անխելամիտ գործողությունների պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կարծում եմ՝ դասեր պետք է քաղվեին 2014 թվականից: Ցավոք, դա տեղի չունեցավ: Կիեւը կարող է տապալվել անխելամիտ գործողությունների պատճառով, եւ դա կարող է վատ ավարտ ունենալ»,-ասել է նա Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ:





























