Citroen-ը կներկայացնի մոդել, որն իր մեջ համադրում է երեք տեսակի թափք: Այն ստացել է C5X անվանումը, հաղորդում է «RG»-ը:

Ներսից այն տարբերվում է  V-աձեւ լուսադիոդային լուսատեխնիկայով, երկար կափարիչով, բարձր գոտային գծով, ունի սփոյլերներով 5 դուռ, բարձր կլիրենս, 19-դյույմանոց անվասկավառակ:

Մոդելը ունի հետեւյալ չափերը՝ երկարությունը՝ 4805 մմ, լայնությունը՝ 1865 մմ, բարձրությունը՝ 1485 մմ: Անվային բազան՝ 2785 մմ: Բեռնային ծավալը՝ 545 լիտր:

Մեքենան հասանելի կլինի միայն բենզինային շարժիչով կամ հիբրիդային ուժային սարքավորմամբ: Հիբրիդային տարբերակը զարգացնում է 225 ձիաուժ:

Եվրոպայում Citroen C5X-ը վաճառքի կհանվի 2021 թվականի երկրորդ կեսին: Արժեքը դեռ չի նշվում: