Բուրկինա Ֆասոյի նախկին նախագահ Բլեզու Կոմպաորեն մեղադրվում է 1987 թվականին իր նախորդի՝ Թոմաս Սանկարայի սպանության մեջ, փոխանցում է CNN-ը:
Խարիզմատիկ մարքսիստ հեղափոխական Սանկարան, ում հաճախ «աֆրիկացի Չե Գեվարա» էին անվանում, սպանվել էր հեղաշրջման արդյունքում, որը ղեկավարում էր նրա նախկին ընկեր Կոմպաորեն:
Կոմպաորեն Բուրկինա Ֆասոն ղեկավարել է 27 տարի՝ մինչև 2014 թվականի ապստամբության ընթացքում աքսորվելը եւ փախները Կոտ դ 'Իվուար, որտեղ, ինչպես ենթադրվում է, նա բնակվում է մինչ այժմ: Ռազմական տրիբունալը Կոմպաորեին մեղադրել է սպանությանը մեղսակցության, պետական անվտանգության խաթարման մեջ:
2015 թվականին Բուրկինա Ֆասոն Կամպաորեի ձերբակալման օրդեր էր տվել, սակայն Կոտ դ 'Իվուարը հրաժարվել էր տալ այն:
Սանկարան, որը 33 տարեկանում ստանձնել էր իշխանությունը 1983 թվականի հեղաշրջման արդյունքում, հայտնի էր իր ֆիրմային զինվորական համազգեստով, կարմիր բերետով եւ շքեղ կենսակերպից հրաժարումով:
Նախագահի պաշտոնում իր չորս տարիների ընթացքում նա աֆրիկայի առաջին առաջնորդն էր դարձել, ով դատապարտել էէր ՁԻԱՀ-ի սպառնալիքը, դեմ էր հանդես եկել Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին եւ պաշտպանում էր կանանց իրավունքները՝ դեմ հանդես գալով կանանց սեռական խեղումներին եւ բազմակնությանը:




























