Ռուս հայտնի ռեժիսոր Միխայիլ Կալատոզիշվիլին վախճանվել է Մոսկվայում 51 տարեկան հասակում։

Միխայիլ Կալատոզիշվիլին հայտնի ռեժիսոր, «Летят журавли» ֆիլմի բեմադրիչ Միխայիլ Կալատոզիշվիլիի թոռն է։

Կալատոզիշվիլին ծնվել է 1959թ. մայիսի 19-ին Թբիլիսիում։ 1981թ. ավարտել է ռեժիսորական ֆակուլտետը, որպես ռեժիսոր-բեմադրիչ է աշխատել «Վրաստան-ֆիլմում», «Լենֆիլմում»։ Նրա դեբյուտը կայացել է 1981թ. «Մեխանիկ» ֆիլմով։

Նա նկարահանել է «Վայրի դաշտը» ֆիլմը, որի համար «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում ստացել է «Ոսկե արծիվ» մրցանակ, ինչպես նաեւ «Առաջինն Աստծուց հետո», «Միստեիաներ» ֆիլմերը, հանդես է եկել որպես ռուսական մի շարք կինոնկարների պրոդյուսեր։ 1992թ. նրա «Ընտրյալը» ֆիլմը արժանացել է Մադրիդում կայացած կինոփառատոնի ժյուրիի հատւկ մրցանակին։