«Ինտերֆաքսը» հաղոդրում է, թե Լենինգրադի շրջանում ձերբակալել են խմբավորման անդամների, ովքեր ավազակային հարձակումներ են իրականացրել ոստիկանական համազգեստով։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած խումբը, որոնց թվում եղել են հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ, բռնության ճանապարհով, մեծ գումար գողանալու նպատակով հարձակվել է տուժածի վրա, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց։ Ձերբակալվածներին կասկածում են Լենինգրադի շրջանում մի շարք ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ։ Յոթ ձերբակալվածները գտնվում են կալանքի տակ։ Անցկացվում են օպերատիվ հետախուզական եւ քննչական միջոցառումներ։