Հայաստանի փրկարարական ծառայության տեղեկացմամբ, հոկտեմբեի 10-ի կեսգիշերին «Volvo» մակնիշի բեռնատար մեքենան, որը տեղափոխում էր 24 տոննա հեղուկ գազ, շուռ է եկել Կապանի լեռնահարստացուցիչ գործարանի մոտ։ Նույն աղբյուրը փոխանցում է, որ գազի արտահոսք չի եղել եւ տուժածներ չկան։ Հրշեջ փրկարաները անմիջապես կազմակերպել են հերթապահություն եւ մինչեւ հաջորդ երեկո կռունկների միջոցով ավտոմեքենան տեղափոխել անվտանգ վայր։