Հայտնի են դարձել էկոնոմիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները: Հեղինակավոր այս մրցանակին արժանացել են ԱՄՆ Ինդիանայի համալսարանի աշխատակից Էլինոր Օսթրոմն ու Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Օլիվեր Ուիլյամսոնը։
Ի դեպ, Էլինոր Օսթրոմն առաջին կինն է, ով տնտեսագիտության ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի` պետական կառավարման բնագավառում կատարած իր հետազոտությունների եւ գիտական աշխատանքների համար:
Նշենք, որ Նոբելյան մրցանակը շվեդական ամենամյա բարձրագույն պարգեւ է, որ հիմնվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կողմից: Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների եւ գիտության, մշակույթի ոլորտում ունեցած ներդրումների համար։ Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակ տրվում է 1968 թվականից:
Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը տեղի կունենա Օսլոյում Ալֆրեդ Նոբելի մահվան օրը` դեկտեմբերի 10-ին:



















