Վենետիկում տեղի ունեցած տրամաբանության աշխարհի 4-րդ առաջնությունում Ստամբուլի Մերամեթճեան վարժարանի սաները գրավեցին երկրորդ տեղը: Թուրքիան ներկայացնող հայկական դպրոցը օլիմպիադայում մրցել է 10 երկրի դպրոցների հետ: Վարժարանի ուսուցչուհի Արփի Մանուկյանի կազմած խմբում էին Շանթ Դաղըլյանը, Ալեն Փոլատը, Արման Չամը, Շահին Բարմակսըզը: Մերամեթճեան վարժարանը անցած ամիս մասնակցել է 14 դպրոցների միջեւ անցկացվող օլիմպիադայի եզրափակիչ փուլին: Հաղթելով եզրափակիչում հայկական վարժարանի սաները իրավունք էին ստացել Թուրքիան ներկայացնել աշխարհի առաջնությունում:



























