ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որը վերաբերել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռուստաուղերձին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երկու ղեկավարները համակարծիք են եղել այն մտքի հետ, որ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատումը տարածաշրջանի համար հույժ կարեւորություն է ներկայացնում։  Զրույցի ընթացքում կողմերը խոստացել են հետեւողական լինել Սիրիայի զարգացումներին եւ անհրաժեշտություն համարել, որ խաղաղ ցուցարարների դեմ ուժ չկիրառվի։

Օբաման եւ Էրդողանն անդրադարձել են նաեւ Լիբիայի խնդրին՝ մտքեր փոխանակելով հուլիսի 15-16-ը Ստամբուլում կայանալիք Լիբիայի հարցով համաժողովի հետ կապված։